Մեկնարկել է Պատանի լրագրողի դպրոցի ընդունելությունը

Պատանի լրագրողի դպրոցի դասընթացն ավարտվել է, մեկնարկել է 12-17 տարեկան պատանիների ընդունելությունը, որը կշարունակվի մինչև հուլիսի 25-ը:

Դպրոցում այս ընթացքում վարպետության դասեր են անցկացրել ոլորտի լավագույն մասնագետները` «Էպիկենտրոն» լրատվականի գլխավոր խմբագիր Բաղդասար Մհերյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, վերլուծաբան և հաղորդավար Պետրոս Ղազարյանը, «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը, «168 Ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը և այլ մասնագետներ: Սաներն այցելել են «Արմենիա», «Կենտրոն» հեռուստաընկերություններ, ներկա գտնվել հաղորդումների պատրաստման ընթացքին, իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ստեղծագործական անձնակազմին: 3_640x420

Տեղեկացնենք, որ դպրոցում պատանիներն ուսումնասիրում են հաղորդավարական գործ, լրագրություն, օպերատորություն և մոնտաժ, իսկ լավագույնները մասնակցում են Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օրագիր» լրատվական հաղորդաշարին:
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Թերլեմեզյան 3 հասցեով կամ 098271782 հեռախոսահամարով: 2_640x420 4_640x420 5_640x420 6_640x420 7_640x420 8_640x420 9_640x420 10_640x420 12_640x420 13_640x420 14_640x420 15_640x420

Տեսանյութեր

Լրահոս