12-ամյա Վաղինակ Գրիգորյանի փոքրիկ դագաղը ծածկված էր սպիտակ, կարմիր թարմ գարնանային ծաղիկներով: Ապրիլի 1-ի առավոտյան նա իր երկու եղբայրների հետ դպրոցի ճանապարհին էր, երբ ադրբեջանական զինուժը սկսեց ռմբահարել տարածքը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող բախումների ֆոնին Kill Dim Production-ն օրերս թողարկել է «Kill Dim» հայտնի անիմացիոն մուլտֆիլմի հերթական՝ նոր սերիան:
Գլուխ եմ խոնարհում յուրաքանչյուր զինվորի առջև և համոզված եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ, անհրաժեշտության դեպքում, պետք է զինվորագրվի բանակին և մասնակցի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Գյումրեցիներն այսօր հողին են հանձնել ապրիլի 1-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված ժամկետային զինծառայող Վլադիմիր Մելքոնյանին: Նա 3 ամսից կդառնար ընդամենը 20 տարեկան: Տղայի եղբայրը` Սամվելը, ծառայության մեջ է գտնվել, երբ ինքն է զորակոչվել: Նրանք երեք տարի չեն տեսնվել:
«Տուն չունեն, դոմիկի մեջ են ապրում` յոլայից բեթար: Հայրը կռված տղա էր` վիրավորված: Եղբայրները հողագործությամբ են զբաղվում, մի կերպ յոլա են գնում»,- ասաց գյուղապետը:
Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնացել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Հիշեցնենք, որ այնտեղ են գտնվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում Ադրբեջանի կողմից հրազենային վիրավորումներ ստացած զինվորները:
Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր:
Երևանի պետական համալսարանի ավելի քան 100 ուսանող, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում, կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար: Դեռևս զինվորական ծառայություն չանցած հարյուրավոր ուսանողներ էլ են դիմել կամավորագրվելու համար: Այս մասին գրում է ԵՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Նման դեպքերում անհրաժեշտ է լինել չափազանց ուշադիր, նույնիսկ հնարավոր է, որ ֆեյք օգտատիրոջ էջը լինի իրական էջին մոտ: Պետք չէ վստահել անգամ նման էջերին, քանի որ հիմնականում դրամահավաք անց են կացնում կազմակերպությունները: Ավելին, այս պահի դրությամբ մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ նման կարիքավոր զինվորների ընտանիքներ չկան», – ասաց Մարտիրոսյանը:
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով ձերբակալված Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով:
Նրա մեծ եղբայրը նախորդ տարի էր վերադարձել ծառայությունից և այս տարի մեկնել էր արտագնա աշխատանքի:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի հետ աշխատանքային հատուկ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ինչ-որ պահից տեղեկություններ տարածվեցին, թե իբր դա թուրքական կողմի միջամտության արդյունք է, բայց որևէ մեկն այս պահին հստակ չի կարող ասել՝ հավաստի՞ է այդ տեղեկությունը, թե՞ ոչ: Հստակ է մի բան՝ յուզերը, որը տարածել է այդ ծրագիրը, օգտվում է Google համակարգի հայերեն թարգմանության ծրագրից: Հետևաբար, հիմքում, վստահաբար, հայերը չեն: Չի բացառվում, որ որևէ մեկը՝ ընկալելով իրավիճակը, պարզապես լավ բիզնես է մտածել և դրանով գումար է վաստակում, բայց դրանց օգտագործումը կարող է նաև վտանգավոր լինել՝ վիրուսներ տարածելու առումով: Ամեն դեպքում՝ չարժե օգտվել այդ ծրագրից:
Ապրիլի 2-ից սկսած արդեն հազարից ավելի քաղաքացիներ են դիմել՝ կամավորագրվելու և սահման մեկնելու համար:
Գորիսի Բժշկական կենտրոնն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Կենտրոնն այս օրերին համալրվել է հանրապետության այլ բուժհաստատությունների մասնագետներով, ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ բախումները:
«Շարունակվում են հազարավոր կամավորների դիմումները մեզ, անգամ հեռավոր երկրներից: ԼՂՀ ՊԲ-ն խնդրում է դիմել խմբերով, անհատական դիմումներին հնարավոր չէ արձագանքել նույնիսկ: Ներկայումս դիմումները այնքան մեծ են, որ նրանք ընդունում են միայն ամենափորձառուներին:
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն իր աջակցությունն է հայտնել դիրքապահ զինվորներին՝ Facebook-ի իր էջում կատարելով ոգևորող գրառում:
Արյուն հանձնելու անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հարցին, թե արդյոք կարիք կա՞ արյուն հանձնելու:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող՝ երեխաների և տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հրապարակեց զոհված 4 զինվորիների անունները:
Համայնքի ղեկավարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նա կոչումով կապիտան է, ծնվել 1988թ.: Հովսեփ Կիրակոսյանի ու նրա ընտանիքի վերաբերյալ համայնքի ղեկավարը միայն դրական կարծիք հնչեցրեց՝ նրան բնութագրելով որպես շատ հանգիստ, շատ խելացի, «շատ կարգին» մարդ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյան:
Հասցե` Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցի»-այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Տեղեկացնում ենք, որ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար:
Մարտակերտում երեկ առավոտյան հակառակորդի կողմից վերսկսված ինտենսիվ հրետակոծությունը դադարեցվել է երեկոյան ժամը 20:00-ին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները ՝թվով 7000 հոգի, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ:
Ապրիլի 4-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ:
«Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: