Ստույգ տվյալների համաձայն՝ պատերազմական կրակի ձայները լսվում են մինչև Բարդա։
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:
«Ըստ երեւույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ կառուցողական կեցվածքի եւ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների ներքո»:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ:
Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Հաճախ մարդիկ Ս. Մկրտությունը հետաձգում են՝ պատճառաբանելով, թե պատրաստ կամ ի վիճակի չեն սեղան պատրաստել արարողությունից հետո՝ բարեկամների հետ նշելու իրենց կյանքի այդ իրադարձությունը:
«Իրականում մեր սիրո պատմությունը ինձ համար մի փոքր անհավանական է, առաջ երբ նման դեպքերի մասին էի լսում, ինքս չէի հավատում ու պատկերացնում, բայց ինչպես ասում են՝ սպասիր անսպասելիին եւ երբեք մի ասա «երբեք»: Նրա անունը Թամեր է, ապրում է Դուբայում: Չգիտեմ էլ ինչպես, բայց ամիսներ առաջ նա նկարներս է տեսել իմ Instagram-ի էջում եւ շատ հավանել է ինձ. հետագայում հասկացա, որ այն ինչ Թամերն ուզում է, անպայման ու ամեն գնով հասնում է»:
«Սա առաջին դեպքը չէր, Հրապարակում էլ ռուս երիտասարդի վրա էին հարձակվել: Սա լկտիության բարձրագույն դրսևորում է: Ես չեմ ուզում շատ խոսել, հետևությունները Դուք արեք: Դատական պրոցեսը կավարտվի, արդարադատությունն իր գնահատականը կտա»,- ասաց Գ.Արսենյանը:
Ապրիլի 1-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Աշոտի Մելքոնյանի սպանության դեպքի առթիվ։
Անօթեւան ընտանիքի հետ զրույցից հետո ոստիկանները կապվել են Homeless Task Force կազմակերպության հետ, որը պարտավոր էր որոշ ժամանակի ընթացքում կացարան տրամադրել կարիքավորներին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան հանգամանքները։
Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
National Geographic ամսագիրը YouTube-ի իր ալիքում շուրջ 3 րոպեանոց տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած 5 տարեց հայերի պատմությունները։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Գյումրիում տեղի ունեցած բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ։ Քրեական գործի շրջանակներում մարտի 31-ին իրականացվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության շարժառիթը, եղանակը։
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վլադիմիր Գ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նեղոս գետի ափին հնագետները հայտնաբերել են անհայտ գերեզմանատուն, որը բաղկացած է 42 գերեզմանից՝ փորված ժայռի մեջ:
Դաժանաբար սպանված Կարեն Վարդանյանը Հայերեն Վիքիպեդիայի 1062 հոդվածների հեղինակ էր, ուներ 22574, իսկ ընդհանուր վիքի նախագծերում ավելի քան 25 000 խմբագրում։ Այս մասին տեղեկացնում է Վիքիմեդիա Հայաստան խորհրդի անդամ, քարտուղար Մհեր Բեքարյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանի մտերիմներն ու հարազատները տեղյակ չեն եղել, որ նա վաճառել է իր տունը, նրանք այդ մասին իմացել են Կարենի անհետանալուց հետո:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Հանձնաժողովը հանգել էր եզրակացության, որ Վալերի Պերմյակովը քրոնիկական հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, հանդիսանում է ինֆանտիլ անձ՝ բնավորության փսիխոպատանման գծերով ու հուզական էմոցիոնալ թերհասությամբ, ինչն իրենց ներկայացնում է անձի ընդհանուր զարգացման որոշակի շեղում և դրսևորվում է մակերեսային, պարզունակ դատողություններով, որոշակի մանկամտությամբ, հուզական ռեակցիաների միօրինակությամբ, պրիմիտիվությամբ: Մեղսագրվող արարքները կատարելու ընթացքում նա գործել է նպատակուղղված, նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և հակահասարակական բնույթը և ղեկավարել դրանք: Մեղսագրվող արարքների նկատմամբ փորձագետները Վալերի Պերմյակովին մեղսունակ էին ճանաչել՝ նշելով, որ նա կարող է ճիշտ հասկանալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները, տալ ճշմարիտ ցուցմունքներ, կարող է մասնակցել դատաքննչական գործողությունների:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Աշոտ Ս.-ին:
Տականքը հասարակությունից է, տականքն անհասցե որևէ տեղից չեկավ: Տականքը սպանել է Կարենին: Կարենը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի առաջին տարվա շրջանավարտ է` Արծվիկ Մինասյանի, Շիրակ Թորոսյանի, Աննա Իսրայելյանի, Նորայր Նորիկյանի և այլոց դասարանից: Պաշտոնական ցավակցության ձևակերպումները մեր դեպքում տեղին չեն. Կարենը մարդու առանձին տեսակ էր, ճանաչեցինք այդպիսին, այդպիսին էլ մնաց` անցած տաս տարիներին չփոխվեց: Այդպիսի երկրորդն այդպես էլ ՔԴԵԴ-ով չանցավ:
Երբ ինձ հարցրեցին, թե ինչպես եղավ, որ հարյուր տարի անցավ, չեք մոռանում, ես իմ ելույթում ասացի, որ թեկուզ հազար տարի էլ անցնի, երբ Արարատից այն կողմ քամին փչում է, այնտեղից կարծես արյան հոտ է գալիս, ու ես ինքս կարծես զգում եմ այդ վայրագությունների ճիչերը:
Ապրիլի 2-ին, ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: