Ապրիլի 4-ին երեկոյան Գյումրու «Սբ Աստվածածին» (Յոթվերք) եկեղեցում հավաքվածները, միանալով հայ առաքելական բոլոր եկեղեցիներից այդ թվում նաև Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հանուն հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների ուղղված աղոթքին, իրենց աղոքն էլ հնչեցրեցին առ Աստված:
Ապրիլի 4-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու և իր հայրապետական օրհնությունն ու զորակցությունը փոխանցելու վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի սահմանին մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին:
Տեղեկատվությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թշանամու գնդակից ևս մեկ երեխա է զոհվել, սուտ է: Այս մասին Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը:
Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը: «Զոհերի մեջ կան գյուղապետեր»,- հավելեց Արծրուն Հովհաննսիյանը:
Սպանության փորձ կատարողը 2-րդ հարկի պատուհանով դիմել էր փախուստի:
Մարտերի 4 օրերի ընթացքում հայկական կողմի կորուստներն են.
Այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ եկած Շողիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն 4 օր է` տեղեկություն չունեն Եղնիկներում ծառայող եղբորորդուց` Խաչիկ Խաչատրյանից: Նրա խոսքով` ապրիլի 1-ին Խ. Խաչատրյանը դիրքերից իջել` զանգել է տուն, ասել, որ գնում է ճաշարան ու մինչև հիմա տեղեկություն չունեն նրանից.
Տեսանկարահանող սարքն արձանագրել է դրամապանակը գողացողի դեմքը:
71-ամյա Վերժինե Սահակյանը արդեն 2 օր է` գալիս է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմաց, որպեսզի հեռու վայրերից Երևան եկած վիրավոր զինվորների ծնողներին ապահովի կացարանով` առաջարկելով իր տունը.
«Երբ ես զանգեցի իրեն՝ ասացի՝ «ո՞նց է վիճակը», ասաց՝ «հոպար, ամեն ինչ լավ է», ասացի՝ «գլուխդ ցածր պահի՝ «Աշխարհաբեկի» կինոյի նման», խնդաց ու ասաց՝ «արխային, գրաված հետ եմ գալու», ու այսպես եղավ»:
Մենք արնախում ժողովուրդ չենք, մենք ուրիշի տունը չենք քանդում, այլ ասում ենք՝ մեր տունը մի´ քանդեք, մեզ ձեռք մի´ տվեք, ու կապ չունի, թե դա ով է անում, իսկ խորանալ ու հասկանալ, թե էդ ո՞վ է քանդում մեր բունը, հասկանալ՝ ո՞ր կողմից է գալիս այդ վտանգն ավելի կոնկրետ, այս պահին կդժվարանամ ասեմ, բայց ես միշտ մեղքի մեծ բաժինը մեր մեջ եմ տեսնում, որովհետև մենք միշտ պիտի համախմբված լինենք, որ ծայրահեղությունների չհասնի ամեն բան:
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող 20-ամյա զինծառայող Հրայր Բաղդասարյանի մորեղբայրը լրագրողներին տեղեկացրեց, որ վնասվել է Հրայրի ուսը, թոքերը, ունի կոտրվածքներ. «Մեզ ոչ մի բան չասացին: Հիմա քնած է, բժիշկներն ասում են՝ պետք է արթնացնեն քնից, եթե լավ եղավ՝ կհանեն այդ ապարատուրան, եթե ոչ՝ նորից պիտի միացնեն»:
«Ցավոք, ինքն այսօր ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց ես վստահ եմ, որ մյուս զինծառայողներն իր գործը կշարունակեն,- ասաց նա՝ շարունակելով,- Կարող եմ ասել, որ նա կոնկրետ այս դեպքով շատ մեծ հերոսություն է կատարել, որի արդյունքում իր կյանքը՝ իր ամենաթանկ բանն է տվել՝ հանուն մեր հայրենիքի»:
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Հայկի ծնողները երեկ և այսօր այցելել են իրենց տղային, բայց, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց տղայի հայրը` Դավիթ Թորոսյանը, երեկվա համեմատ` տարբերություն չկա.
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն:
Ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտմամբ, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, օբյեկտները՝ դպրոցներ, շինություններ, ճանապարհներ, այլ ենթակառույցներ և առանձին քաղաքացիական անձանց, ինչը առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների, մեծ չափերի անօրինական, կամայական գույքի ոչնչացում:
Արցախի Հանրապետության կառավարությունը հայտարարություն է տարածել, որով հայտնել է թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծված օպերատիվ շտաբի կազմը և այն բանկային հաշվեհամարները, որոնց վրա կատարված փոխանցված գումարները կօգտագործվեն այդ աշխատանքնի համար:
BBC-ի արաբական ծառայության տնօրեն Էդմոնդ Սաբելան Media.am-ի խնդրանքով հակամարտության գոտում աշխատող լրագրողների համար կազմել է անվտանգության կարճ ուղեցույց:
Երբ գալիս է պատերազմը, մարդը պատրաստ չի լինում։ Ամենակարևորը, մի կողմից` նա տվյալ պահին մի բան անելու մղում է ունենում։ Մյուս կողմից` դառնում է ավելի էմոցիոնալ։ Այս ամենը դառնում է շատ վտանգավոր, երբ մարդու ձեռքին հայտնվում են սոցիալական ցանցերը։ Քանի որ նա հայտնվում է միանգամից ծանր վիճակում․ մի կողմից` պետք է իմանալ, թե ինչ է կատարվում, մյուս կողմից՝ կիսվել մնացածի հետ։ Տվյալ պարագայում պետք է կարողանալ տարբերել աղբյուրները, որոնք, ընդհանուր հաշվով, կարելի է բաժանել մի քանի խմբի` ամեն մեկը իր խնդիրներով:
Այս պահին Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում հակառակորդի կրակոցներից զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը (ծնված 1989թ.): Հոգեհանգստի արարողության ընթացքում վատացավ Ս. Մկրտչյանի հարազատներից մեկի ինքնազգացությունը, նրան անմիջապես օգնություն ցուցաբերեցին շտապօգնության աշխատակիցները:
Այս պահին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կա 12 վիրավոր զինծառայող, որոնցից 10-ը վիրահատվել են։ 2 զինծառայող հոսպիտալ են տեղափոխվել երեկ երեկոյան։ Վիրավոր զինծառայող Հայկ Թորոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքու. նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ Հայկ Թորոսյանը ստացել է գլխի հրազենային բեկորային վիրավորում:
«Դեռ կյանքը փրկելու մասին է խոսք գնում». Ղարաբաղում գլխից վիրավորված զինվորի հոր հույսն Աստված է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին:
Այսօր Տավուշի մարզում գտնվող Տավուշի զորամասերից մեկում զինվոր է վիրավորվել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց, որ նախարար Ա. Երիցյանի հրամանով՝ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով:
Հայ-ադրբեջանական սահմանին զինված գործողությունների արդյունքում զոհված Նոդարիկ Մարգարյանը Լոռու մարզի Գուգարք գյուղից է: Համայնքի ղեկավարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նա պայմանագրային զինծառայող է, 10 տարի է՝ ծառայում է Արցախում: Նոդարիկ Մարգարյանը ծնվել է 1963թ.: Գյուղում Նոդարիկ Մարգարյանը 2 որդի և 1 դուստր ունի:
Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: