Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել: Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։ Այս եզրակացությանն են եկել հնագետները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղի տարածքում, Դար լեռան գագաթին պեղումներ իրականացնելու ժամանակ:
Քիչ առաջ լարված իրավիճակ էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի մոտ:
Ուղիղ հեռարձակում Խորենացի փողոցից. azatutyun.am:
Երևանի Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած խաղաղ հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր:
ԱԱԾ-ի ներկայացուցիչների և «Սասնա ծռեր» խմբի միջև բանակցությունները շարունակվում են:
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը
Գյումրեցի տանկիստը կմասնակցի ՌԴ-ում կայանալիք տանկային բիաթլոնի միջազգային մրցույթին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հուլիսի 19-ին ընդունեց «Տանկային երկամարտ» մրցույթի մասնակից կրտսեր սերժանտ Սանասար Ծառուկյանին:
2016 թ. հուլիսի 10-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Հովհաննես Գրիգորյանը՝ իր որդու՝ ՀՀ ՊՆ 58831 զորամասի զինծառայող Մելիք Գրիգորյանի իրավունքների պաշտպանության հարցով: Զինծառայող Մելիք Գրիգորյանը, առողջական մի շարք խնդիրների առկայությամբ եւ պատշաճ բժշկական զննության չենթարկվելով, ճանաչվել է պիտանի եւ 2015 թ. հուլիսի 26-ին զորակոչվել զինվորական ծառայության:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առևտրի կենտրոնից ոսկյա շղթա գողացած անձի ինքնությունը:
Այս պահին կան ինչպես՝ լավ սցենարներ, այնպես էլ՝ վատ ու վատագույն սցենարներ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք՝ մասնակցությամբ զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության /ՊՊԾ/ գնդի տարածքի վրա կատաված զինված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության ու վատ վերաբերմունքի գործադրման վերաբերյալ բոլոր հաղորդումներն ու տեղեկությունները:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի (Դավիթ Հովհաննիսյան) մահվան կապակցությամբ:
Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հարձակման հետեւանքով սպանված ոստիկանության գնդապետ 49-ամյա Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Աբովյան քաղաքում (Հասցե՝ 10 փողոց 20 տուն):
«Լրահոսում որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանություն բերվածներին ծեծել են, նվաստացրել և այլն, և այլն:
Հիմա բոլորիս խնդիրը մեկն է՝ անել հնարավոր ամեն ինչ՝ հարցն առանց արյունահեղության լուծելու համար:
Հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
«Եթե մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, ապա բոլոր հանգուցալուծումները կգտնենք խնդիրը լուծելու համար, իսկ եթե մենք այդպիսին չենք, այո՛, զենքը կլինի որոշիչը»։
«Եթե եղել է ֆիզիկական ուժի անհիմն գործադրում, անպայման կպատժվեն, իսկ որքանո՞վ է նպատակահարմար ու ճիշտ, որ իրենց մարտական ընկերոջը կորցրած ոստիկանին սկսում են հայհոյել»։
Կոռուպցիայի դեմ պայքարելու համար Հայաստանին աջակցելը մեր գերակայություններից մեկն է
Քաղաքացիներից մեկը ֆեյսբուքյան իր էջում մի խայտառակ պատկեր ներկայացնող լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. « Ալ. Թամանյանի հուշարձան:
Հուլիսի 10-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձի դեպք է գրանցվել:
Սամվել Խուդոյանը նշեց, որ ժողովրդի մոտ լիցքը կար, և եթե ապրիլից հետո իշխանությունը կտրուկ փոխեր գործելաոճը, այն կթուլանար
Իշխանություններին խորհուրդ տվողները գտնվում են մեկ այլ բարոյական համակարգում, քան ողջ հասարակությունը
71 տարեկանում կյանքից հեռացել է հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հուլիսի 19-ի առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով ժամը 11.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: