
Ոստիկանությունը՝ «Ելքի» պաստառները վնասելու դեպքի մասին

Մարտի 7-ին «Ելք» դաշինքի Լոռու մարզի նախընտրական շտաբի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին դիմում է ներկայացրել, որ անհայտ անձը մարտի լույս 7-ի գիշերը պատռել է քաղաքի Տիգրան Մեծի 16/1 հասցեում գործող «Ելք» դաշինքի շտաբի պատին փակցված պաստառը:
Դիմումում նշված հանգամանքների ստուգման նպատակով ոստիկանության Տարոնի բաժինն իր իրավասության սահմաններում ձեռնարկել է համապատասխան միջոցներ:
Ըստ նախնական տվյալների հիմքեր կան ենթադրելու, որ կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, որով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասությունը համապատասխան ընտրական հանձնաժողովինն է:
Իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու դեպքում այդ մասին կիրազեկվի ընտրական հանձնաժողովը:
Նյութերն ուղարկվելու են ըստ ենթակայության: