Բաժիններ՝

Հրատարակվել է «Սուրբ գահն ու Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը» գրքի իտալերեն տարբերակը

Լույս է տեսել «Սուրբ գահն ու Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը» («La Santa Sede e lo sterminio degli armeni nell’impero ottomano») գրքի իտալերեն տարբերակը, որը ներկայացնում է Հայերի ցեղասպանությունը կասեցնելու Վատիկանի փորձերը։

«Գիրքը բաղկացած է հայերի հալածանքների մասին բազմաթիվ հետազոտություններից ու վկայություններից, հիմնական շեշտր դրվել է Վատիկանի դիվանագիտական գործունեության վրա՝ ուղղված ցեղասպանության տարիներին այդ քրիստոնեական ժողովրդի փրկությանը»,- գրում է իտալական LaStampa պարբերականը։

Գիրքը կազմել են Վատիկանի գաղտնի արխիվների հետազոտողներ Վալենտինա Կարախանյանն ու Օմար Վիգանոն, որոնք մանրամասն պատմում են Հռոմի պապի դիվանագիտական ներկայացուցիչ Անջելո Մարիա Դոլչիի մասին, որը փորձել է կասեցնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

Նշվում է նաև, որ գրքի նախաբանը գրել է ծագումով հայ Անտոնիա Արսլանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031