![](/banners/BeFunky-design.jpg)
«Խիստ մտահոգիչ են բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները». ՄԻՊ
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/ppc1.jpg)
Մարդու իրավունքների պաշտպանին մտահոգում են ՊՊԾ գնդի տարածքում բուժանձնակազմին պահելու վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին նշվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։
«Մեզ համար խիստ մտահոգիչ են բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները: Դատապարտելի է բժշկական օգնություն ցուցաբերող անձնակազմերի նկատմամբ անգամ ոտնձգության որևէ փորձի կամ նման հնարավորություն:
Բժիշկներն իրականացնում են մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու և դրանով հանդերձ՝ մարդասիրական բարձր առաքելություն: Այդ առաքելությունը միջազգային բոլոր պահանջներով ենթակա է անվերապահ պաշտպանության առանց որևէ բացառության»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: