Արմեն Մարտիրոսյանը չբացահայտեց հանրահավաքի օրակարգը
Խորենացի փողոցի ՊՊԾ գունդ տանող հատվածում այսօր հանրահավաքը տեղի կունենա ժամը 19:00-ին: Այս մասին 168.am-ին փոխանցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հրաժարվելով մանրամասներ նշել:
Դիտարկմանը՝ Ոստիկանությունը քաղաքացիներին բերման է ենթարկում՝ հեռացնելով տարածքից, հանրահավաքն ինչպե՞ս է կայանալու, նա այսպես արձագանքեց.
«Ոչինչ, թող բերման ենթարկեն, ինչպես ասում են՝ բոլորիս չեն կարող բերման ենթարկել»:
Այնուամենայնիվ, փորձեցինք պարզել՝ օրակարգ կա՞, ովքե՞ր են ելույթ ունենալու: «Կերևա, օրակարգ էլ կա, ամեն ինչ էլ կա, բայց ընթացքում կերևա»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: