Ոստիկանները բերման են ենթարկել Արսինե Խանջյանին. news.am
Երեւանի Խորենացի փողոցում առանց դադարի մարդ բերման ենթարկող ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երկու կարմիրբերետավորներ փորձում էին բռնել դերասանուհու ձեռքերից եւ նրան տանել ներս ոստիկանական արգելապատնեշից։ Նիկոլ Փաշինյանը միջամտեց, ոստիկաններին տեղեկացրեց, թե ում են բերման ենթարկում։ Ոստիկանները մի պահ հեռացան, սակայն կարճ ժամանակ անց բերման ենթարկեցին աշխարհահռչակ դերասանուհուն։
Մանրամասներն՝ այստեղ