ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունից քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում հաստատեցին Կարո Եղնուկյանի ձերբակալության մասին տեղեկությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում 2016 թվականի հուլիսի 20-ին ոստիկանությունից նյութեր են ստացվել՝ ոստիկանության տարբեր ծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ։
Աշխարհահռչակ System of A Down խմբի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանում ծավալվող իրադարձություններին:
«Ոստիկանապետը առաջին վայրկյանից գտնվում է դեպքի վայրում մինչեւ էս պահը եւ պարտադիր չէ, որ ինքը խոսի։ Ի՞նչ տարբերություն, ես եմ խոսում։ Ոստիկանության պետը խոսքի դիֆիցիտ չունի, նա տիրապետում է իրավիճակին, ոստիկանությունը՝ նույնպես»։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Սարի թաղում բախում է գրանցվել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։
Բոլոր դեպքերում բանակցելն ավելի ճիշտ է, քան չբանակցելը: Կարծում եմ՝ որքան երկար տևեն բանակցությունները, այնքան ավելի շատ են շանսերը, որ ինչ-որ ընդհանուր եզրահանգման կգան:
Աբովյան քաղաքում այսօր տեղի ունեցավ հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը:
Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից ստացիոնար բուժում ստացող 4 քաղաքացիներից կայուն ծանր է գնահատվում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի և «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների վիճակը:
Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել: Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։ Այս եզրակացությանն են եկել հնագետները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղի տարածքում, Դար լեռան գագաթին պեղումներ իրականացնելու ժամանակ:
Քիչ առաջ լարված իրավիճակ էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի մոտ:
Ուղիղ հեռարձակում Խորենացի փողոցից. azatutyun.am:
Երևանի Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած խաղաղ հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր:
ԱԱԾ-ի ներկայացուցիչների և «Սասնա ծռեր» խմբի միջև բանակցությունները շարունակվում են:
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը
Գյումրեցի տանկիստը կմասնակցի ՌԴ-ում կայանալիք տանկային բիաթլոնի միջազգային մրցույթին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հուլիսի 19-ին ընդունեց «Տանկային երկամարտ» մրցույթի մասնակից կրտսեր սերժանտ Սանասար Ծառուկյանին:
2016 թ. հուլիսի 10-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Հովհաննես Գրիգորյանը՝ իր որդու՝ ՀՀ ՊՆ 58831 զորամասի զինծառայող Մելիք Գրիգորյանի իրավունքների պաշտպանության հարցով: Զինծառայող Մելիք Գրիգորյանը, առողջական մի շարք խնդիրների առկայությամբ եւ պատշաճ բժշկական զննության չենթարկվելով, ճանաչվել է պիտանի եւ 2015 թ. հուլիսի 26-ին զորակոչվել զինվորական ծառայության:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առևտրի կենտրոնից ոսկյա շղթա գողացած անձի ինքնությունը:
Այս պահին կան ինչպես՝ լավ սցենարներ, այնպես էլ՝ վատ ու վատագույն սցենարներ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք՝ մասնակցությամբ զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության /ՊՊԾ/ գնդի տարածքի վրա կատաված զինված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության ու վատ վերաբերմունքի գործադրման վերաբերյալ բոլոր հաղորդումներն ու տեղեկությունները:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի (Դավիթ Հովհաննիսյան) մահվան կապակցությամբ:
Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հարձակման հետեւանքով սպանված ոստիկանության գնդապետ 49-ամյա Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Աբովյան քաղաքում (Հասցե՝ 10 փողոց 20 տուն):
«Լրահոսում որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանություն բերվածներին ծեծել են, նվաստացրել և այլն, և այլն:
Հիմա բոլորիս խնդիրը մեկն է՝ անել հնարավոր ամեն ինչ՝ հարցն առանց արյունահեղության լուծելու համար:
Հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
«Եթե մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, ապա բոլոր հանգուցալուծումները կգտնենք խնդիրը լուծելու համար, իսկ եթե մենք այդպիսին չենք, այո՛, զենքը կլինի որոշիչը»։