Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-6-ը աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 3-ի գիշերը սպասվում են կարճատև տեղումներ: 3-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Ապրիլի 1-ին, ժամը 14:15-ից մինչև ժամը 14:28-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 40 կայանքից Արմավիրի մարզի Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Նոր Կեսարիա, Տալվորիկ, Վանանդ, Արտամետ, Արևադաշտ, Արաքս, Ամասիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3657 կրակոց: