Բաժիններ՝

Հայաստանի ԱԳՆ-­ն ցավակցություն է հայտնել Կոլումբիային

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կոլումբիայի Մոկոա քաղաքում սողանքների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: Այս մասին ԱԳՆ-­ն գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում Կոլումբիային վերջին ավերիչ սողանքների հետևանքով ունեցած զոհերի առնչությամբ: Հուսով ենք, որ կորած մարդիկ շուտով կգտնվեն անվնաս վիճակում»,-­ ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:

Հորդառատ անձրևների հետևանքով գրանցված սողանքները Մոկոայում դարձել են 254 մարդու մահվան պատճառ: Վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կան անհետ կորածներ, շատերը ստիպված են եղել լքել իրենց տները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930