Բաժիններ՝

Արտակարգ դեպք Երևանում. Արման Սահակյանի շտաբներից մեկում 77-ամյա կին է հանկարծամահ եղել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները այնտեղ հայտնաբերել են 77-ամյա Սուսաննա Հարությունյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշված վայրը օգտագործվում է ինչ-որ տուրիստական ընկերության կողմից, սակայն այս օրերին գործել է որպես ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի նախնըտրական շտաբ: Քաղաքացիներն ասում էին, որ երբ մահացածի դին, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, հանկարծամահ է ղել, տեղափոխել են, շտաբականները՝  Ա. Սահակյանի նկարներով պաստառները հեռացրել են շենքի վրայից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյւոր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս