Բաժիններ՝

«Հավերժ ապրելու գաղտնիքը գտած». Մեկ տարի՝ առանց Արցախում զոհված սպա Տիգրան Պողոսյանի

«Հավերժ ապրելու գաղտնիքը գտած՝ մահից չմեռնող Հայաստա՛նն եմ ես». երեկ այս գրառմամբ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում բացվեց խաչքար-հուշակոթողը։ Այն տեղադրվեց ի հիշատակ 2016թ. ապրիլին Արցախում ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների։ Խաչքարը պատրաստվել ու տեղադրվել է նախորդ տարի ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերն Արցախում զոհված Տիգրան Պողոսյանի ծնողների նախաձեռնությամբ։ Երեկ լրացավ սպայի մահվան մեկ տարին։

Խաչքարի բացման արարողությունը վստահված էր Տիգրանի հրամանատարին` Նվեր Ներսիսյանինն և Տիգրանի ավագ եղբորըը` Տարոնին։ Երեկ խաչքարի բացման արարողության ընթացքում հիշատակվել են ապրիլին զոհված զինծառայողների անունները, իսկ երեխաները խաղաղության խորհրդանիշ աղավնիներին բաց թողեցին երկինք. Տիգրանի երազանքն էր՝ հայրենիքը խաղաղ տեսնել։ Խաչքարի բացման արարարողությանը մասնակցել են Տիգրանի հարազատները, նրա սիրած աղջիկը՝ Մարին, հրամանատարական անձնակազմը, Տիգրանի զինվորները, Շիրակի մարզի դատախազը, Զինկոմիսարիատի և Ոստիկանության, գյուղապետարանի աշխատակիցներ, ապրիլին զոհված զինծառայողների ծնողներ, ծնունդով Հոռոմից Գևորգ Մանուկյանը, ով քառօրյա պատերազմի ընթացքում ոչնչացրել էր թշնամու ուղղաթիռը։ Երեկ Տիգրանի հարազատները մասնակցել են նաև Արթիկի N 3 դպրոցում կազամակերպված միջոցառմանը, որ նվիրված էր ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։

Տիգրանը ծվել է 1992թ. փետրվարի 21-ին՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։ 2010-2014թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինտիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Մարտակերտում, կոչումով լեյտենանտ էր, իսկ ավագ լեյտենանտի կոչումը, որն ամիսներ անց պետք է ստանար, ստացավ հետմահու…
Տիգրանն ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան ռազմական գործողություններին։ Դեպքի օրը Տիգրանը վիրավորվել է, նրան տեղափոխել են հոսպիտալ, բայց հերոսի կյանքը փրկել չի հաջողվել: Տիգրանը վիրավորվել է, ամբողջ մարմնով ընկել է իր զինվորի վրա ու փրկել նրա կյանքը… «Ամենալավն այս տղաներն են, որ դիրք են պահում». Տիգրանի խոսքերն են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս