Ուշադրություն. հետախուզվում է խարդախության մեղադրանքով
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կրճատվել է 3 մեքենա, իսկ աշխատողների կրճատում դեռևս չի նախատեսվում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ իրենց նախարարությունը շատ փոքր աշխատակազմ ունի:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Սեյրան Հ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով, որ Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում է պահածոներ, որոնց պիտակների վրա հայերեն տառերով գրված է՝ վաճառքի ենթակա չեն, և համարվում են զինվորի բաժին, իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է։
Մարզպետները հերթով զեկուցեցին կատարված ծախսերի մասին: Պատգամավորների կողմից հարցեր չհնչեցին, նույնիսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ոչ մի հարց չեղավ: Ըստ էության` պատգամավոր էլ գրեթե ներկա չէր, նիստին մասնակցում էր միայն ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, մի պահ երևացին նաև ՀՀԿ-ականներ Խոսրով Հարությունյանը, Մնացական Մնացականյանն ու Վահրամ Մկրտչյանը: Ընդդիմությունից ոչ ոք չկար:
Մայիսի 22-ին, ժամը 1-ին, 1995 թ. ծնված Թամարա Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է հայկական, ռուսական և վրացական արժույթի ընդհանուր առմամբ մոտ 100.000 դրամ գումար:
Տեղում իրավիճակը գնահատելու համար պաշտոնական անձանց հայտարարությունների միջև առկա հակասության պատճառը բացահայտելու նպատակով, քաղաքացիական դիտորդական խումբ՝ լրագրողների հետ միասին, մայիսի 26-ին մեկնելու է Թալիշ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խադ քահանա Ղազարյանը:
Կ.Արեյանը նշեց, որ այս պահին քաղաքապետարանի աշխատակազմը կրճատելու խնդիր դրված չէ: Կրճատման ենթակա չեն նաև աղմկահարույց ներկայացուցչական ծախսերը: Ըստ փոխքաղաքապետի` դրանք պետք է լինեն զուսպ, հավասարակշռված, բայց չեն կարող զրոյացնել այդ ծախսերը:
Զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի կողմից ռուսական զորամիավորում ժամանող բոլոր զինծառայողները կպատվաստվեն մի շարք հիվանդությունների դեմ՝ բարձրլեռնային տեղանքում «էքստրեմալ» շոգ կլիմայի պայմաններում իմունիտետի ամրապնդման համար:
Ըստ նրա` Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման աշխատանքների իրականացմանը պետական աջակցության համար նախատեսված միջոցներն ամբողջությամբ օգտագործվել են` կազմելով շուրջ 3.3 մլրդ դրամ, որից 3.1 մլրդ դրամն օգտագործվել է՝ բակերի և փողոցների ընթացիկ վերանորոգման, իսկ 149.8 մլն դրամը՝ ճաքալցման համար: Նախորդ տարվա համեմատ՝ նշված ծախսերը չեն փոփոխվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։
«Նստավայրեր ունենք, որտեղ չենք կարողանում նիստեր անել…
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Մայիսի 25-ին առանձին շրջաններում, մայիսի 26-29-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 26-29-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Մարտին Մխիթարյան:
Ելնելով վերոգրյալից, Գլխավոր վարչությունը ոչ միայն չի կիսում Հանրային խորհրդի հաղորդակցության մեջ նշված տեսակետը՝ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում ԻԿԱՕ պահանջներին», այլ նաև համարում է այն անընդունելի։
Հանրապետության տարածքում այսօր գործում է սևծովյան հերթական ցիկլոնը, որը մեր երկրի տարածքում կլինի մինչև մայիսի 28-ը ներառյալ:
Որպես իր հայտարարության հիմնավորում` նա բերեց վիճակագրական տվյալներ, որ տարեցտարի դատարան ավելի շատ քաղաքացի է դիմում
Մայիսի 13-ին Դոդոխյան փողոցում ավազակային հարձակման ժամանակ սպանված նախկին ոստիկանը Երրոդմասցի Լյովիկի և մյուսների գործով վկա էր: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր այս գործով դատական նիստը, որը, սակայն հետաձգվեց, քանի որ վկաները չէին ներկայացել դատարան:
Դ. Հարությունյանը նշեց, որ չգիտի՝ ինչ ֆորմատով, բայց քննարկումները ընդդիմադիր գործիչների հետ կան և շարունակվելու են
Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց պատգամավորների դիտարկումներին, որ դատավորները ինչ հրահանգ ստանում են, այնպես էլ կատարում են
Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին։
«Երբեմն ինքս եմ անհարմար վիճակի մեջ հայտնվում, երբ խնդրում եմ պատգամավորին, որ եվրոպական երկիր մեկնի ոչ մեկ կանգառով…
Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց, որ մրցույթներում հաղթում է ցածր IQ ունեցողը
Այսօր Հայաստանում կմեկնարկեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները: Դրանցում ներգրավված են կազմակերպության անդամ երկրների ներքին գործերի մարմինների և ոստիկանության ստորաբաժանումները, որոնք ընդգրկված են Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմում, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ՀՀ ոստիկանությանը:
Երկրապահ կամավորականների միության տեսանյութում ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կենսագրության վերաբերյալ են խոսում Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձորի (Էդլվա ձորակ) գյուղերի բնակիչները:
Նույնը վերաբերում է մարզպետարաններին, որ հայտնի չէ, թե ինչ խնդիրներ են լուծում
Թ. Պողոսյանը պնդեց, որ հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումները կարող են նպաստել, որ շատ պատգամավորներ գան և մասնակցեն նիստերին
Սամվել Բաբայանը, Քոչարյանին մի երկու քայլ ուղեկցելուց հետո, կտրուկ շրջվեց, մոտեցավ ամբիոնին եւ կարգադրեց, որ հեռուստատեսության «չախկուչուխկը հավաքեն, ս…իրները քաշեն»։ Ու սկսե՛ց։