Բաժիններ՝

Ինչն է եղել փաստաբանների «ծեծի» պատճառը. հրապարակվել են նրանց ֆեյսբուքյան գրառումները

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ այսօր իր գրասենյակում իր գործընկերոջ` Արմեն Սողոմոնյանի հետ հարձակման է ենթարկվել:

Փաստաբանի փոխանցմամբ` հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը:

Քիչ առաջ փաստաբան Գևորգ Գևորգյանը հետևյալ գրառումն է կատարել. «Երեկ փաստաբան Երվանդ Վարոսյանի կողմից «Attorney At Law» խմբում կատարվել է հետևյալ գրառումը. «Մի բան ասեմ, ոնց ուզում եք ընդունեք, կարող եք քարկոծել, սովոր եմ… Երբ մարդիկ փաստաբանության մասին են խոսում, դատողություններ անում, թե ինչպիսին է իրենց պատկերացմամբ փաստաբանը, ինչպիսին փաստաբանը պետք է լինի և այլն, ես այդ ամենին նորմալ եմ վերաբերվում, ինձ ճանաչողները գիտեն, որ ես բավականին տոլերանտ մարդ եմ, հիմա այդպես է ստացվել։ ԲԱՅՑ կա մի բայց, համոզված եմ, որ այդ մասին դատողություններ կարող է անել միայն փաստաբանը, փաստաբանը բառիս բուն իմաստով։ Երբ փաստաբանության մասին դատողություններով են հանդես գալիս Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքի ողորմածիկ հերոսները, կներեք, բայց դա ընդունելի չի, դա նմանվում է այլասերության մի տեսակի ու չեմ կարող իմ նողկանքը չարտահայտել նման անձանց «տրակտատների» նկատմամբ»։

Նշված գրառման տակ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արթուր Գրիգորյանը կատարել են հետևյալ գրառումները.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս