Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 27-ին, ժամը 16.35-ին, անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Սարգիս Հ.-ն, որը 2017 թ. ապրիլի 4-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթուղթ հափշտակելու մեղադրանքով:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` ապրիլի 27-ին, ժամը 15.50-ին, Եղեգնաձոր քաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Էդգար Պ.-ն, որը փետրվարի 17-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (մարմնական վնասվածք) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով: