Էրեբունիում «ասողը» Պի՞ստն է. «Թոխմախի Մհերի» մարդիկ զգուշացրել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ԱԺ ընտրությունների արդյունքներից ոգեւորված, ամենուր հայտարարում է, որ Էրեբունու «ասողը» Պիստն է՝ թաղային հեղինակություն Արմենը՝ Անդրանիկ Մարգարյանի սանիկը, որի շնորհիվ էլ Էրեբունիում, Մհեր Սեդրակյանի գործուն բացակայությամբ, ՀՀԿ-ի համար լավ ցուցանիշ է ապահովվել։

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ այս համայնքի տեր ու տնօրինությունը եղել է Սեդրակյանի ու նրա մերձավորների ձեռքում, նոր թաղապետի հայտարարությունը մինչեւ հոգու խորքը խոցել է Թոխմախի Մհերին, նրա մարդիկ Գրիգորյանին զգուշացրել են, որ «չափը ճանաչի», քանի որ ժամանակավոր է։ Իր հերթին Պիստը նույնպես չի ցանկանում Թոխմախի հետ սրել հարաբերությունները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930