Բաժիններ՝

69 տարի միասին ապրած ամերիկացի ամուսինները վախճանվել են 40 րոպեի տարբերությամբ

ԱՄՆ­-ի Իլինոյսի նահանգից Իսահակ եւ Թերեզա Վաթքինները մահացել են գործնականում միաժամանակ, մեկ ժամվա ընթացքում, եւ մինչեւ վերջին շունչը ձեռք ձեռքի էին բռնել: Նրանք միասին ապրել են 69 տարի: Այդ մասին լրագրողներին պատմել են նրանց հարազատները, տեղեկացնում է BBC-­ին:

Իսահակ Վաթքինը 91 տարեկան էր, նրա կինը՝ Թերեզան, 89: «Մենք այնպես չէինք ուզում, որ նրանք հեռանան»,­-ասել է Ուիլյամ Վաթքինի թոռը՝ խոսելով իր մերձավորների կյանքի վերջին րոպեների մասին:

«Միմյանց նկատմամբ նրանց սերն այնքան մեծ էր, որ նրանք չկարողացան ապրել առանց մեկմեկու»,­-ասել է դուստրը՝ Կլարա Հեսքլինը, մահացած ծնողներին հրաժեշտի ընտանեկան արարողության ժամանակ:

Տեղի հիվանդանոցի անձնակազմն ամուսիններին անգիտակից վիճակում գտել է ապրիլի 22-­ին, նրանց մահճակալները կողք­կողքի էին, իսկ հարազատները միացրել են նրանց ձեռքերը:

Վաթքին ամուսիններն իրենց կյանքի ընթացքում դաստիարակել են երեք երեխաների եւ շատ էին սիրում իրենց թոռներին, պատմել են հարազատները: Իսահակ Վաթքինն աշխատում էր մսամթերքի դիստրիբյուտոր, նրա կինը՝ Թերեզան, մատնահարդարման վարպետ էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս