Հաց բերողի մայր. «Իմ տղային վեր են ածել բիզնեսի». hetq.am
«Իմ տղային վեր են ածել բիզնեսի: Արթուրի անունը շահարկվում է, ինչ-որ գումարներ են հավաքում ոմանք, հաշվեհամարներ են բացում»,- «Հետքին» ահազանգեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան: Նա պատմեց, որ վերջին օրերին իրեն լուրեր են հասել, որ Արթուր Սարգսյանի ընտանիքի համար դրամահավաքներ են կազմակերպվում գերեզմանի բարեկարգման, քառասունքի արարողության կազմակերպման նպատակով:
Արթուրի եղբայրն էլ՝ Արսենը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում է տեսել Գայանե Ասլիբեկյան անունով օգտատիրոջ կողմից կազմակերպվող դրամահավաքների մասին: Տիկին Դոնարան ասում է՝ այդ ամենն արվում է առանց իր գիտության: Նա կոչ է անում դադարեցնել դրամահավաքները. «Ամո՛թ է, որ շահարկվում է, թե Արթուրի ընտանիքը գումար է ստանում»: Արթուրի մայրը խնդրում է՝ «թող խայտառակ չանեն մեզ, առավել ևս, որ մենք գումար չենք մուրացել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: