 
                        Ուշադրություն. որոնվում է լուսանկարում պատկերված տղամարդը. նոր մանրամասներ
 
                                    Ապրիլի 22-ին, ժամը 12-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մասիս քաղաքի բնակիչ, 1948 թ. ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը ապրիլի 21-ին, ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Որոնողական աշխատանքների արդյունքում` ապրիլի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենան հայտնաբերվել է Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում՝ անվնաս վիճակում:
Oպերատիվ-փնտրողական հետագա աշխատանքների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարություն Ազատյանը հնարավոր է սպանված լինի Վ. Օ.-ի կողմից:
Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        