
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 26-28-ը` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավային` 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Օգոստոսի 26-28-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:
Օգոստոսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի օգոստոսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.70C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.10C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.10C