«Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի». Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախարար Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին՝ դրանք որակելով «դժբախտ և որևէ ուժ չունեցող»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Յըլմազը նշել է, որ Նեթանյահուն իրականում պետք է պատասխան տա Գազայում իրականացվող «բացահայտ ցեղասպանության» համար։

Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է բարձրաձայնել Պաղեստինի ժողովրդի ներկայիս իրավիճակը բոլոր դիվանագիտական հարթակներում՝ կոչ անելով «մարդկության համախմբման»։

Տեսանյութեր

Լրահոս