Բաժիններ՝

Գազայում մեկ օրում 70-ից ավելի մարդ է զոհվել

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 71 պաղեստինցի, ևս 339-ը վիրավորվել են։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Միևնույն ժամանակ, նախարարությունը հայտարարել է վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 4 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի մահվան մասին։ Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 317-ի, որոնց թվում 121-ը երեխաներ են։

«Գազայի հատված լրացուցիչ պարենային օգնություն է հասնում, սակայն այն դեռևս բավարար չէ սովը կանխելու համար»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը։

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդ ալ-ռահման ալ-Թանի ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրության կողմից որևէ գործողություն չեն տեսնում Գազայում տեղի ունեցող իրավիճակը դադարեցնելու համար։

«Կատարի Պետությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը վճռական են Գազայում հրադադարի հասնելու հարցում»,- նշել է նա։

Իր հերթին Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատին նշել է, որ Պաղեստինի ժողովրդի տեղահանումը ցանկացած պատրվակով բացարձակապես անընդունելի է։

«Իսրայելի անզիջում դիրքորոշումը պահպանվում է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրելու մեր ջանքերը՝ համաձայնության հասնելու համար»,- նշել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. «Մեր ուժերը ցերեկ ու գիշեր գործում են պատերազմի բոլոր կողմերում՝ հանուն Իսրայելի անվտանգության»։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62966 հազարի, վիրավորվել է 159266 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1,200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031