Ինչպես են Իտալիայում ծափահարությունների ներքո փլատակների տակից դուրս բերում փոքրիկ աղջկան

Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են փրկարարները փլատակների տակից դուրս բերում 10-ամյա մի աղջկա: Հավաքվածները փրկված աղջկան դիմավորել են բուռն ծափահարություններով:

Աղջկան հաջողվել է հայտնաբերել երկրաշարժից 17 ժամ անց: Երեխան փրկվել է, սակայն դեռ անհայտ է նրա հարազատների ճակատագիրը:

Հիշեցնենք, որ 6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցել օգոստոսի 24-ի գիշերը` տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երևանի ժամանակով ժամը 05:36-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերևույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում և Բոլոնիայում:

Էպիկենտրոնին առավել մոտ են գտնվել Նորչա և Ակկումոլի կոմունաները, Ամատրիչե և Պեսկարա-դել-Տրոնտո քաղաքները:

https://www.youtube.com/watch?v=oIkJIhm8nck

Տեսանյութեր

Լրահոս