Բաժիններ՝

Մայրաքաղաքում հրդեհավտանգ իրավիճակ է. սահմանվել է ոռոգման երկհերթ և եռահերթ ժամանակացույց

Շոգ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ոռոգումը:

Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է նաև խորքային հորերից մղվող ջրերով:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` մայրաքաղաքում դեռևս առկա է հրդեհավտանգ իրավիճակ, որից ելնելով էլ արգելվում է չոր խոտն այրելը: Զուգահեռաբար վարչական շրջաններում շարունակվում է խոտհունձը: Խոտհունձն արագացնելու անհրաժեշտության մասին իրազեկվել են նաև համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031