
Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշանակ եպիսկոպոսի հետ

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն օգոստոսի 24-ին հանդիպել է Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշակ առաջնորդ, Լիբանանում Ֆրանցիսկյան միաբանության մեծավոր Սեզար եպիսկոպոս Եսայանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Մկրտչյանը Սեզար Եսայանին է փոխանցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը և Գերապայծառ Եսայանին մաղթել բեղուն գործունեություն իր առաքելության ընթացքում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, ասնավորապես Սիրիայում, քրիստոնեական համայնքների պաշտպանության և նրանց աջակցության ցուցաբերման խնդիրների շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Հայաստան` Առաջին քրիստոնյա երկիր, ուխտագնացության կարևորությանը և վերջինիս կողմից հղած ուղերձին: