Իրանը վիզաները չեղյալ հայտարարելու շուրջ պայմանավորվել է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ

Իրանը պայմանավորվել է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ վիզաները չեղյալ հայտարարելու շուրջ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Հարցին, թե արդյոք կա նմանատիպ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ` իրանցի զբոսաշրջիկների համար, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ վիզաների չեղյալ հայտարարումը օրակարգային չէ, և Ադրբեջանը խոստացել է դյուրացնել վիզային ռեժիմը Իրանի քաղաքացիների համար:

Նա ասել է, որ Բաքու այցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի կարողացել հարց բարձրացնել վիզային ռեժիմի դյուրացման շուրջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, քանի որ զբաղված է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  և Իլհամ

Ալիևի հետ ավելի վաղ պլանավորված բանակցություններով:
Ինչ վերաբերում է Թուրքիա ուղևորությունների վրա դրված արգելքը հանելուն, ապա իրանցի դիվանագետը նշել է, որ Իրանի ԱԳՆ-ն տուրօպերատորներին խորհուրդ է տվել իրանցի զբոսաշրջիկներին չուղարկել Թուրքիա` ելնելով անվտանգության նկատառումներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031