Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին

Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների:

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Խստորեն դատապարտելով մարդկության դեմ գործվող ահաբեկչությունն ու բռնությունը՝ Մեր վշտակցությունն ենք փոխանցում Ձեզ, Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին, զոհերի ընտանիքներին ու հարազատներին:

Հայցում ենք, որ Բարձրյալն Աստված մխիթարություն ու սփոփանք պարգևի բոլոր սգակիրներին և շուտափույթ առողջություն շնորհի պայթյունից տուժած վիրավորներին», – նշված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:

Նորին Սրբությունը մաղթել է, որ Տերը զորակից և պահապան լինի Մեծ Բրիտանիայի բարեսեր ժողովրդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031