Բաժիններ՝

Պատահարից 9 օր անց մահացավ նաև «ՎԱԶ-2106»-ի վարորդը

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 20,5-րդ կմ-ին բախվել էին «ՎԱԶ-2106» և «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, ուղևորը՝ 1986 թ. ծնված Արսեն Բոխյանը, տեղում մահացել էր, իսկ «ՊԱԶ»-ի 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 20-ին «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1963 թ. ծնված Սպարտակ Սարիբեկյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031