Բաժիններ՝

«Այս եղանակով բանակի ծախսերը նույնպես արդյունաբերության մեջ ներդրումներ կդառնան»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կարևորում է Հայաստանում մասնավոր նախաձեռնությունների ընդլայնումը՝ վստահեցնելով, թե աղքատությունը հաղթահարելու միակ արդյունավետ ուղին առավելագույն աջակցությունն է մասնավոր նախաձեռնություններրին, ինչը կնպաստի քաղաքացիների եկամտի աճին:

«Մասնավոր նախաձեռնությունների միջոցով անհրաժեշտ է զարգացնել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև պաշտպանական արդյունաբերությունը: Այս եղանակով բանակի ծախսերը նույնպես արդյունաբերության մեջ ներդրումներ կդառնան»,- նշեց Հարությունյանը:

Նա կարևորում է մասնավոր ներդրողների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության մեջ: Նրա կարծիքով` դրա համար անհրաժեշտ պայմանները կան` Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Եվրոպական Միության հետ GSP+ առևտրի արտոնությունների մասին համաձայնագիրը:

«Այս ամենը պետք է գրավիչ լինի մասնավոր ներդրողների համար: Մեզ մնում  է միայն նրանց գրավել: Այդ աշխատանքները պետք է տարվեն` օգտագործելով նաև դիվանագիտական կապերը»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031