Բաժիններ՝

Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 25-ին և 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 27-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 25-ի և 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Մայիսի26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.60C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.10C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս