Առանձնազրույցներ՝ դատավորների հետ. այս պահին պետք չէ կաշառք վերցնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատարանների նախագահներին հանձնարարել է առանձնազրույցներ ունենալ դատավորների հետ՝ բացատրելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ազդարարված, հետևաբար՝ պետք չէ այս պահին կաշառք վերցնել:

Նման հանձնարարական Մկրտումյանն իջեցրել է այն բանից հետո, երբ կաշառք վերցնելու համար ձերբակալվեց Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը, ավելի վաղ ձերբակալվել էր Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանը: Նույն աղբյուրների պնդմամբ՝ դատավորները Մկրտումյանի հանձնարարականը համարում են շոու, և ասել են, թե իրենց չպետք է բացատրել՝ որ արարքն է քրեորեն պատժելի արարք, որը` ոչ, առավել ևս, երբ իշխանությունն ինքը կոռումպացված է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031