Իրականում խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզել է, որ իրականում այդ խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում: Այդ երկրում են պիտակավորվում նաև մերձարևադարձային մրգեր, այդ թվում՝ կիվի:

Պարզվում է՝ այս օրերին մաքսային տեսուչներն արգելում են Հայաստան ցանկացած տեսակի խնձորի ներկրումը, եթե դրանց վրա չկան պիտակներ՝ ապահովության համար: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանում չկա Ադրբեջանից ու, առհասարակ, որևէ երկրից որևէ ապրանք ներկրելու իրավական սահմանափակում. ժամանակին նման արգելք եղել է 2009թ. գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի հրամանով, որը, սակայն, Սերգո Կարապետյանը 2013թ. հունիսին չեղյալ էր հայտարարել:

Հետաքրքիրն այն է, որ այս աղմուկից հետո անգամ ադրբեջանական ծագման ապրանքներն արգելելուն ուղղված որևէ իրավական ակտ չկայացվեց, փոխարենը սահմանին շարունակվում են կամայական գործողությունները՝ ֆեյսբուքյան հասարակության դժգոհությունը չհարուցելու զգուշավորությունից դրդված»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031