
«Ուժեղ մնա Մանչեսթեր». Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանն իր աջակցությունն է հայտնել Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:
«Ուժեղ մնա Մանչեսթեր: Մտքերս և աղոթքներս նրանց հետ են, ովքեր տուժել են գիշերը տեղի ունեցած սարսափելի հարձակման ժամանակ»,-գրել է Մխիթարյանը:
Անգլիայի Մանչեստր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էին մի քանի հազար մարդ, մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Վերջին տվյալներով՝ մահացել են 22 մարդ, վիրավորվել՝ 59-ը։