Բաժիններ՝

«Արծվի թևեր» արձանի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը

Մայիսի 23-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» արձանի մոտ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի 77 AM 477 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը: Ավտոմեքենայի վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Ն.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031