Բեսլանի մոտ ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներին Երեւան տեղափոխելու համար ավտոտրանսպորտ կհատկացվի: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության պետ Ալեքսանդր Խորուժին՝ ելույթ ունենալով օպերտիվ շտաբի նիստում:
ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը չի նեղանա, եթե իրեն պաշտոնից ազատեն: Նա ArmLur.am-ի ասաց. «Յուրաքանչյուր փոփոխություն իր արդյունքը տալիս է:
Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը դանակահարության դեպք է տեղի ունեցել Գյումոիում. դանակահարվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Ալեքսանդր Ռ.-ն։
Հյուսիսային Օսիայի իշխանությունները պատրաստվում են օպերատիվ խորհրդակցություն հրավիրել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, որի հետևանքով տուժել է 27 մարդ, 5-ը զոհվել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով հանրապետության կառավարությունը։
Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան:
Արձագանքեք, ճանաչողներ. վրաերթի հետևանքով մահացած տղամարդու անձը պարզված չէ :
ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում:
Փորձագետներից ոմանք հակվում են այն մտքին, որ վարորդը կարող էր քնել ղեկին: Ներկայում ավտոմայրուղու այն տեղամասը, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակ է տրանսպորտի երթեւեկության համար: Վթարի վայրում մեծ քանակությամբ ջարդված ապակիներ են, ավտոբուսը մեծ վնասվածքներ ունի, ասֆալտի վրա արյան հետքեր են: Նաեւ խիստ տուժել են ավտոգնացքում գտնվող մեքնենաները:
Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում արդեն ձևավորվել է օպերատիվ խումբ, որն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի։ Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն «Նաթֆուդ» ընկերության տնօրեն Իշխան Կարապետյանն է:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս – Ստեփանակերտ հատվածի 20-րդ կմ-ում՝ Տեղ գյուղի մոտակայքում, «Մերսեդես C-180» մակնիշի 45 MO 500 պ/հ (վարորդ Գ. Մ., ծնվ. 1978 թ.) ավտոմեքենան բախվել է ձիուն, ինչից ավտոմեքենայի ուղևոր Ս. Գ.-ը (ծնված 1994 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Ժամը 08:00-ից – 10:00-ն և ժամը 12:00-ից-14:00-ն-Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից – Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։
Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո հանձնարարեց նախարարներին վերանայել իրենց ոլորտը և կրճատումներ անել։ Բնականաբար, Պաշտպանության նախարարությունը բացառություն չէր կարող լինել։ Որքան էլ հանձնարարականը օբյեկտիվ է, այնուամենայնիվ, մարդկային առումով՝ մի փոքր դժվար։ Մի գրչի հարվածով որոշել տասնյակ աշխատակիցների գործազուրկ թողնելու քայլը՝ այդքան էլ հայկական մտածողության նախարարների սրտով չէ։
Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
48 տարեկանում հիվանդությունից մահացել է բեյրութահայ նկարչուհի, անիմատոր Սևան Նագգաշյանը: arevelk.am-ի փոխանցմամբ՝ նա բնակվում էր Երևանում, ակտիվ ստեղծագործում էր, ունեցել է ցուցահանդեսներ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ անուղղակի խիստ քննադատության ենթարկեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործունեությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում: ՀՀ կառավարության երեկվա նիստում նա հայտարարել է. «Հանձնարարում եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, Երեւանի քաղաքապետին` 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման ուղղությամբ»:
Թանկարժեք ավտոմեքենաները խարդախությամբ յուրացնողը հայտնաբերվեց: Ոստիկանները հնարավոր մյուս տուժողներին խնդրում են արձագանքել:
Սիրիայի դեպքերը քաղաքական նոր ընթացք են ստանում։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրում են Հալեպի ռմբակոծության մեջ։ Ռուսական օդուժի հարվածներն արևմտյան շատ քաղաքական գործիչներ որակեցին` «պատերազմական հանցագործություն»։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է իր մանդատի շրջանակներում մոնիթորինգային այցով հոկտեմբերի 10-ից 14-ը Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովային:
Ֆրանսիայի Սենատում հոկտեմբերի 14-ին շարունակվելու են «Հավասարության և քաղաքացիության» մասին օրենքում փոփոխությունների մասին քննարկումները:
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից, վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացները և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ Ա.Ռուցկոյը 2016թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը մասնակցել է խնջույքի իր ծառայակից ընկերների հետ, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Տուժածը բժշկական օգնության է տեղափոխվել հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան:
Հայկական «Արագած» ընկերությունը հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար նախագծել և պատրաստել է ջերմադիտարկման սարք, որը հնարավորություն կտա 3500 մետր հեռավորության վրա նկատել հակառակորդի զրահատեխնիկան և խոցել այն:
Ռուսական «Արմոկոմ» ընկերությունը հայկական բանակի համար առաջարկում է ժամանակակից զրահաբաճկոններ և պաշտպանիչ սաղավարտներ: Ընկերության ներկայացուցիչները մասնակցում են Երևանում անցկացվող ArmHitec-2016 սպառազինության և զենքի միջազգային ցուցահանդեսին:
Վարչապետն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարության համար ունի չափազանց կարևոր նշանակություն, և առաջիկայում գործադիրն առաջարկելու է այս բնագավառի զարգացմանը միտված նոր մեխանիզմներ:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
Սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բադալյանը հայտնաբերվել և պատասխանատվության առաջ էր կանգնել, սակայն սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտից դատարան տեղափոխելիս փախել էր, հեռացել եղբոր հետ նրա ՎԱԶ «2121» մակնիշի մեքենայով: