Ուշադրություն. Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը
2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն ՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․
Ժամը 08:00-ից – 10:00-ն և ժամը 12:00-ից-14:00-ն-Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից – Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։
Ժամը 13:30-ից – 17:30-ն – Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոցի խաչմերուկ։
Ժամը 16:30-ից – 19:00-ն – Կորյուն – Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի – Տերյան փողոցների հատման հատվածը։
Պատճառած ժամանակավոր դժվարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան