
Վրաստան այցելուների թվով Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքը

2016 թվականի հոկտեմբերին ընդհանուր առմամբ Վրաստան են ժամանել 527 հազար 157 օտարերկրացիներ, ինչը, հանրապետության ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, 4,5 տոկոսով բարձր է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Վրաստան այցելուների թվով Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքը: Այստեղից հոկտեմբերին Վրաստան է ժամանել 125 հազար 665 այցելու, ինչը 2,1 տոկոսով ցածր է անցյալ տարվա հոկտեմբերի ցուցանիշից: Ադրբեջանից այցելուների թիվը կազմել է 119 հազար 967, Թուրքիայից՝ 101 հազար 621, Ռուսաստանից՝ 88 հազար 192: