4 բժիշկներ՝ ամբաստանյալի աթոռին. հիվանդը մահացել է
Բժշկական կենտրոնում արձանագրված հիվանդի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ամբաստանյալի աթոռին են հայտնվել արական սեռի 4 բժիշկներ։ Բժիշկ վնասվածքաբանին, ռենտգենոլոգին, վիրաբույժին, ով տվյալ օրվա ինտենսիվ թերապիայի բաժնի հերթապահ բժիշկն է եղել, և ռեանիմատոլոգին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, կոչված լինելով իրականացնել համապատասխան հիվանդների բժշկական հետազոտություններ, բուժում, թույլ են տվել մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, դրսևորել են անփույթ վերաբերմունք դրանց կատարման նկատմամբ, որի արդյունքում անզգուշությամբ առաջացրել են հիվանդի մահը:
Բոլոր 4 ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Դատավորը, ում մակագրվել է քրեական գործը, այն վարույթ է ընդունել։