Մեզ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հարազատ քեռուն նշանակել է ԴԱՀԿ-ի պարետ, ով համատեղության կարգով նաեւ իր ընտանեկան վարորդն է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ վերջապես հրապարակեց 2015 թվականի աղքատության ցուցանիշը Հայաստանում: Չեք հավատա, բայց ԱՎԾ-ն արձանագրել է, որ 2015 թվականին աղքատությունը Հայաստանում կրճատվել է 2014 թվականի համեմատ: Ըստ ԱՎԾ-ի, եթե 2014 թվականին աղքատ է եղել ՀՀ բնակչության ուղիղ 30 տոկոսը, ապա 2015-ին` 0.2 տոկոսով պակաս` 29.8 տոկոսը:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են ապրել այդ առանձնատներում: Սակայն այս պաշտոնյաներից ոչ բոլորն են այնտեղ ապրում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Օհանովի փող.1-ից-12, 14, 16, 18, 20, 24, Շերամի փող. 47, 49, 51, 53, 55 համարների ջրամատակարարումը:
Օրավարձով ավտոմեքենա էր վերցրել և հափշտակել:
Այդ օրերին, որ դեռ ոչինչ չգիտեինք, Սամվելս զանգեց, ասաց՝ մամ, վրես հալ չկա, շատ ահավոր է, մի բան ուղարկի ուտելու: Ես էլ ամսի 2-ին արագ գնացի խանութ, զանգեցի Սամվելիս, որ հարցնեմ՝ ինչ է ուզում, ասաց՝ մամ, պետք չէ, էլ չզանգես: Մենք էլ զարմացանք, թե էս ինչ եղավ:
Նոր բացահայտումներ ավտոճանապարհներին:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 40/05 տեղամասում մահացած անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։
Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 654 մլրդ 606,9 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 2,6 տոկոս ով: Ընդհանուր գյուղատնտեսությունում բուսաբուծությանը բաժին է հասնում 421 մլրդ 544,6 մլն` նվազելով 6 տոկոսով, իսկ անասնաբուծությանը՝ 233 մլրդ 62,3 մլն դրամ` աճելով` 4 տոկոսով:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է ՀՀում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Երևանի լոկոմոտիվային դեպոյում նոյեմբերի 7-ին շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին անգամ «ՏՌ3» տիպի վերանորոգում անցած էլեկտրագնացքը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը կողմ ուկրաինացի խորհրդարանակնների թիվը գնալով աճում է:
ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է հուշարձանների ցանկում գրանցված արժեքների գնահատման չափանիշների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:
«Նախկին նախարարն իր գործն արել է և արել է բարեխիղճ: Եկեք, եթե դուք կոնկրետ դեպքի ծանոթ եք, ներկայացրեք»:
«Տարեկան 1 մլն դոլար պետք է այս երեխաներին բուժելու համար. պետությունը չի կարողանում այդ ծախսերը հոգալ: Իհարկե, ես գտնում եմ տարբեր բարերարների, ամաչելով՝ ստիպողական գումար եմ հավաքում, բայց այլ տարբերակ չկա: Պետք է մեխանիզմ մշակել, որ ոչ մեկին դժվարություն չլինի, ու ամսական 100 դրամ հավաքելով՝ լուծենք այս խնդիրը»:
«Պահեստազորի սպաների համահայկական միության» հայտարարությունում նշվում է, որ պետք է հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման և ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին կոչ է արվել հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Ըստ ՀԿ-ի` առաջիկա օրերին ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժություններն են անցկացվելու:
Դիմումատուի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ա. Մովսիսյանի կողմից մատնանշված տվյալները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Նոր-Խարբերդի երկու բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին, մանկապարտեզներում անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար, աշխատանքից ազատել թիվ 28, 37 և 46 մանկապարտեզների տնօրեններին:
«2015 թ. աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ՝ մշտական բնակչության ցուցանիշի հաշվով։ Նրանցից շատ աղքատների թվաքանակը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները` մոտ 310 հազար, այդ թվում ծայրահեղ աղքատներ ՝ 60 հազար մարդ»,- ասաց նա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ։
Փաստաբանի կարծիքով՝ քննչական գործողություններ կատարելու նպատակով Ա. Առաքելյանին բերման ենթարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ էլ իրավունք ունեն, հատկապես որ դրա վերաբերյալ վերջինս որևէ ծանուցում չի ստացել:
Գյումրեցի 45-ամյա Արսեն Հակոբյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կես կիլոգրամից ավելի սև գույնի մածուցիկ զանգվածով պոլիմերային տարրա։ Համաձայն Արսեն Հակոբյանի հայտարարության հայտնաբերվածր Ափիոն է։
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից այսօր հրապարակված ուսումնասիրության համաձայն, անցյալ տարի Փարիզում կլիմայի փոփոխության վերաբերյալ պատմական համաձայնագրի ընդունմամբ զարգացող երկրներում կլիմայի համար անվնաս արդի լուծումներ առաջարկող («կլիմա-սմարթ») ներդրումային ծրագրերի հնարավորություն է ստեղծվել շուրջ 23 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ այժմվանից մինչև 2030 թվականը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 7-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. նոյեմբերի 8-ից մեկ շաբաթ երթևեկության համար մասնակիորեն կփակվի Արշակունյաց պողոտա, Նորագավիթ 1-ին փողոցի հատման վայրից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը:
Երեւանի քաղաքապետարանում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողների նկատմամբ տուգանք սահմանելուն:
Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
«Հատկապես՝ պացիենտ-բժիշկ, բժիշկ-հարազատներ հարաբերությունների մեջ սուբյեկտիվ շատ խնդիրներ են առաջանում. կարծում եմ՝ այդ հարաբերություններն ավելի կանոնակարգված լինելու խնդիր մենք ունենք»,- այսօր Հայաստանում առողջապահական իրավունքի առաջին միջազգային համաժողովին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։