Անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողները կենթարկվեն պատասխանատվության
Երեւանի քաղաքապետարանում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողների նկատմամբ տուգանք սահմանելուն:
Ըստ այդմ՝ աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությանը, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առեւտրի բոլոր օբյեկտներին ծանուցել օրենքի կետը խախտելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին:
Աշխատակազմի իրավաբանական վարչությանն էլ հանձնարարվել է 18 տարին չլրացած անձանց ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր այցելելը սահմանափակող իրավական նորմ մշակել ու ներկայացնել առաջարկ: