Օգոստոսի 15-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Երևանում օգոստոսի 14-ի երեկոյան մահացել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Եզեկյանը:
ԱՄՆ-ի հարավային Լուիզիանա նահանգում նվազագույնը 3 մարդ է զոհվել, հազարավորները ստիպված են եղել լքել իրենց տները ջրհեղեղի հետևանքով, հայտնում է BBC-ն:
Ի կատարումն 2016 թվականին ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. նստաշրջանի որոշման` օգոստոսի 16-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:
Շուրջ չորս տասնյակ մարդ վնասվածքներ Է ստացել Ֆրանսիայի Ժուան լը Պեն քաղաքում խուճապի պատճառով ծայր առած հրմշտոցի ընթացքլում: Այս մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին, Աթմե գյուղի մոտ ավտոբուսի պայթյունից 15 մարդ զոհվել է: Ըստ Reuters-ի՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երբ ավտոբուսը շարժվել է դեպի Թուրքիա: Ավտոբուսի ուղեւորների մեծ մասը Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների մարտիկներ են եղել:
Օգոստոսի 13-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Ազատության պողոտայի թիվ 10 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ալեն Գ.-ն, որը օգոստոսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, թե իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու համար ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը և որպես տուգանք անհրաժեշտ է վճարել 8.500 ՀՀ դրամ։
Նյու Յորքի եւ հարեւան Նյու Ջերսիի նահանգի օդային ու ծովային նավահանգիստների վարչությունը հայտնել է, որ օգոստոսի 14-ին Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում կրակոցներ չեն եղել: Ոչ ոք չի տուժել:
Հայաստանցիները սկսել են ավելի շատ ծխել: Չնայած ծխախոտի դեմ տարվող պայքարին, անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ մեր հայրենակիցներն այս տարվա նույն ժամանակահատվածում 49 մլն 926 հազար տուփ ավելի շատ ծխախոտ են սպառել, քան նախորդ տարի: Պաշտոնական վիճակագրության համաձայն` անցած տարի հունվար-հունիս ամիսներին սպառվել է 118 մլն 440 հազար տուփ, այս տարի` 168 մլն 366 հազար տուփ ծխախոտ:
«Ներկայում մենք գրում ենք սցենարը: Նկարահանելու ենք Բելգիայում, իսկ հույս ունենք այն ավարտել մինչեւ եկող տարվա աշուն»,- հայտնել է Լյուկ Դարդենը:
Օքսֆորդի Animal Dynamics ընկերության մշակած ապարատները կարող են տեղավորվել ափի մեջ, ինչպես նաեւ զարգացնել ժամում մինչեւ 72 կիլոմետր արագություն:
Մեր օրերում տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են զարգանում: Այս զարգացման ընթացքում առաջանում են նոր մասնագիտություններ, որոնք դուրս են թողնում շուկայից արդեն հնացած մասնագիտությունները: Microsoft Surface-ը և The Future Laboratory-ն ներկայացրել են հաջորդ տասնամյակում պահանջվող 9 մասնագիտություններ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
Ամերիկյան «Կամուրջ դեպի լույս» (Bridge 2 light) բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն այս տարի հուլիսին 60 կգ-անոց 232 արկղ է տրամադրել, որոնց մեջ կան ուսապարկեր, քնապարկեր, գիշերային տեսանելիության սարքեր, սնունդ և այլն: Կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Փարիզ Կասմանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արկղերն արդեն ՊՆ պահեստում են, պետք է տեսակավորել և տեղափոխել զորամասեր:
Օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 14-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օգոստոսի 14-ին, ժամը 00.55-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Սոչիում օգոստոսի 10-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամերկրների ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցությունները, որի աշխատանքներին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում և նիստը նախագահում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Անսահման շփումների հնարավորություն տվող սոցիալական ցանցերում բազմաթիվ տեղեկատվական վտանգներ կան։ Ձեր անձնական տեղեկատվությունը կարող է օգտագործվել ձեր դեմ։
Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանները խախտումներ են արձանագրել:
Գիշերը մտել է ավտոտնակ և մեքենայից 10.000 դոլար գողացել: Բայց դա դեռ ամենը չէ:
Առանց խնամքի մնացած նորածինը ոստիկանների օգնությամբ տեղափոխվեց Հայաստան:
Օգոստոսի 13-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի վերջնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող Օձաբերդ ամրոցում, որը նույն ամրոցի արեւմտյան թեւի ժայռի վրա պահպանված Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրության մեջ հիշատակված է «Տարերքի աստծո» քաղաք անունով, այս տարի եւս շարունակվեցին հնագիտական պեղումները «Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ եւ հնագետ, «Էրեբունի» արգելոց- թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի գլխավորած արշավախմբի միջոցներով:
2016 թվականի հուլիմի 1-ի դրությամբ Երևանի մշտական բնակչության թիվը կազմել է 1 մլն 74.1 հազար մարդ։
«Պարզապես հիմարություն է, ո՞վ է նման բաներ տարածում: Ես անձամբ ներկա եմ եղել Պավլիկ Մանուկյանի, նրա որդու ու մյուս զինյալների վիրահատություններին, և մենք՝ բժիշկներս, արել ենք առավելագույնը, որպեսզի այդ մարդիկ վերադառնան բնականոն կյանքին: Նրանց վիրահատություններն իրականացրել են Հայաստանի լավագույն վիրաբույժները և մենք հստակ ցուցում ենք ստացել՝ ոչ մի ջանք չխնայել այդ մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու համար»:
Եկեք հեռու մնանք շահարկումներից և եթե երախտիքի խոսքեր չենք հղում, ապա գոնե չվարկաբեկենք այն մարդկանց աշխատանքը, ովքեր թեև նման վերաբերմունքից չեն խռովում (դրա իրավունքը պարզապես չունեն), բայց, վստահաբար, դառնանում ու կոտրվում են։
Այսօր հիվանդանոցում մահացավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած՝ ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: