Այրվել է բենզալցակայանում կայանված «ԶԻԼ» մակնիշի 377LL64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայի 2 հաշվիչ՝ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ (տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ, հագուստ):
Նոյեմբերի 10-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկանը ոստիկանության Էրեբունու բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ իրենց է մոտեցել մի տղամարդ և հայտնել, որ կայարանի գծերի մոտ՝ վագոն-տնակում, անշարժ ընկած տղամարդ կա:
Նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:
Կոնդոմինիումներից մեկը ձեռք է բերել այս տարվա փետրվարին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում 475 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որից 200 հազար դոլար կանխավճար է տրվել ֆինանսավորող բանկին։ Մեկ այլ առանձնատուն Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում ձեռք է բերել անցած տարի հոկտեմբեր ամսին՝ այս անգամ Գլենդելում, 520 հազար դոլար արժողությամբ՝ 200 հազար դոլար վճարելով ֆինանսավորող կազմակերպությանը։
Ստեղ բարոյական խնդիրն ավելի շատ ա, քան ֆինանսական։ Ով պետությունից սնվում ա, փող ստանում, թող տա, ի՞նչ կլինի որ։ Հիմա դու՝ մեկ-մեկ չե՞ս մտածում, որ էդ զինվորները, սահմանին կանգնած, հիմա ի՞նչ են անում, ծեմ բոլե, որ վիրավորների համար ա էդ փողը լինելու։ Կյանքում ամենաթանկ բանը կյանքն ա, ու մարդը եթե իրա կյանքը չի խնայում հայրենիքի համար, մենք մեր 1000 դրամը խնայե՞նք, հլը ասա։ Ամոթ չի՞ սենց մեծ աղմուկ բարձրացնելը։
Օրերս աշխատանքից ազատել է բուհի աշխատակազմի ղեկավարին: Այս հաստիքում տեղավորել է ոչ վաղ անցյալում իր կողմից Առողջապահության նախարարի խորհրդական նշանակված Էդուարդ Բարսեղյանին, որը բացի իր հիմնական գործառույթից, նաև Դավիթաշեն համայնքի թիվ 20 պոլիկլինիկայի տնօրենն էր:
ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք տարբեր հանդիպումներ են ունենում Սերժ Սարգսյանի հետ: Այդ ընթացքում քննարկվում են մասնավորապես համաներում հայտարարելու անհրաժեշտության և ժամկետների հարցերը: Օրերս նույնաբովանդակ հանդիպում է տեղի ունեցել նաև հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի միջև:
Մարզերում հարկային հոսքերը վերահսկելու համար ՊԵԿ նախագահին վստահելի մարդիկ են պետք, և այստեղ նորից օգնության են հասնում «գազավիկները»: Հնարավոր է՝ որոշ շրջաններում գազի պետերը դառնան հարկայինի պետեր: Դրանից բացի՝ Հարությունյանը մտադիր է ներքին անվտանգության վարչությունը մտցնել օպերատիվ հետախուզության վարչության մեջ:
Նախատեսվում է թռիչքներն իրականացնել շաբաթական 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։ Դրանք կատարվելու են ցերեկային ժամերին։ Իսկ դեկտեմբերի 15-ից ընկերությունը կսկսի մշտական թռիչքները։
Պազվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի թաղամասում Է. Հ.-ի թիվ 2/3 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.52-ին: Այրվել են տան ննջասենյակը (մոտ 20 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ` նոյեմբերի 10-ին, հերթական վճիռն է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Դատարանը հրապարակել է «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ճանաչել է արդար դատաքննության իրավունքի խախտումը: Որպես փոխհատուցում՝ կառավարությունը դիմումատու Դավիթ Ավետիսյանին պետք է վճարի 2400 եվրո` որպես բարոյական վնասի, և 500 եվրո` որպես կատարված ծախսերի փոխհատուցում:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Շիրակի մարզի բնակչի կողմից ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Անձնագրի և օտարերկրյա պետությունում վավերականության երկարաձգման կարգը:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Ալիդա Ղ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Եռյակը ոստիկանությունում՝ թմրանյութերի «գործով»:
Վատիկանում նոյեմբերի 11-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպում է ունեցել Արամ Ա. Կաթողիկոսի հետ:
Հայ կաթողիկե եկեղեցու Գյումրու առաջնորդարանի մամուլի պատասխանատուն այսօր Tert.am-ի հետ զրույցում բացառեց, որ Նորք–Մարաշի հանցախմբի գործով անցնող կաթոլիկ հոգևորական հայր Անտոնը ծանոթ է եղել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ում անունը, ըստ մամուլի, տրվել է առերեսման ժամանակ:
«Նախքան միջամտությունը, ես դիմում եմ Ալլահին ու ավարերենով խնդրում, որ ամեն ինչ լավ լինի: Երկար տարիներ գյուղում չեն եղել դեպքեր, որպեսզի աղջիկները թլպատումից հետո մահանան արյան վարակից», – ասում է Մագոմեդովան:
66-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Նոյեմբերի 8-ին մի խումբ մտավորականներ բաց նամակ էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ահազանգելով նշանավոր ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տան անմխիթար վիճակի մասին:
Ուղղակի «շանտղություն է», երբ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում, թե մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում:
Նոյեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ կայարանի գծերի մոտ՝ վագոն-տնակում, տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Պարզվել է տուժողի ինքնությունը, ով հանդիսանում 1959թ. ծնված Գագիկ Ներսիսյանը։
ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների և մի շարք այլ կրճատումները կբերեն տեխնոլոգիական գործազրկության։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ըստ որի՝ դա բավականին լուրջ խնդիր է:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 55-ամյա Լյովա Հաջյանի սպանության մի շարք հանգամանքներ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 30-ամյա երիտասարդի, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
«Ազգ-բանակ գաղափարախոսությունն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվություն զգա բանակի համար, որովհետև բանակը բոլորի համար անվտանգություն է ապահովում: Սա ապահովագրական համակարգ է, որը սոցիալական համակարգից պետք է տարբերել»
«Պաշտպանության բանակը և Զինված ուժերն ամեն ինչ անելու են` կանխելու համար Ադրբեջանի հարձակումները»,- այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
2015 թ. մայիսից Ա. Վարդանյանը ձեռնամուխ է եղել հանցավոր համագործակցությունը ձեւավորելու, այդ գործում ՀՀ քաղաքացիների ներգրավելու, զենք-զինամթերք հայթայթելու եւ իշխանությունը զավթելուն ուղղված այլ գործողություններ իրականացնելուն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
Ազգագագրագետ Հրանուշ Խառատյանը գտնում է՝ Հայաստանում շատերն իրենց աղքատ չեն համարում, քանի որ կա՝ «ամոթ է աղքատ լինելը» մենթալիտետը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, թե այն, որ մեր ժողովուրդը երջանկությունը չի համարում կյանքի կարևորագույն նպատակ, խոսում է նրա հարմարվողականության մասին։