Հայաստանն Ուզբեկստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրվող անձին:
«Շուկան մեզ ասաց՝ հարգելիներս, նստեք բոլոր շահագրգիռ կողմերով՝ ձեր քաղաքականությունը վերանայեք։ Այս նվազումը պայմանավորված էր տարբեր գործոններով, դե, իհարկե, աշխարհաքաղաքական վիճակը չի կարող ազդեցություն չունենալ, նաև տարածաշրջանային իրավիճակն ունի իր ազդեցությունը։ Բացի այդ, ունեինք նաև գնաճ, ինչ-որ առումով՝ նաև անհարկի գնաճ»։ Այստեղ է, որ մենք անելիքներ ունենք։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հուլիսի 27-ին Գեղարդավանքում և Գառնիում անցկացվեց Վարդավառ փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA)՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Գառնիի համանքապետարանի հետ համագործակցությամբ։
Կումայրիի համայնքային ոստիկաններն ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել
Արագածոտնի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիոն 670 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում՝ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի հիման վրա, համայնքին է վերադարձվել 31 միլիոն 680 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք։ Այս մասին հայտնում են դատախազությունից:
Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
«Հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ Իրանի ճանապարհը չեն փակում։ Կոնյակի արտահանման հետ կապված էլ եղավ, չէ՞, խնդիր, դե թող Էկոնոմիկայի նախարարը պարզ ասի, թե ինչո՞ւ փակվեց ճանապարհը։ Եթե Հայաստանի իշխանությունն ազնիվ աշխատի, ապա այդ ազնվության հետ մենք կունենանք մեր դրական պատասխանը, ու հող մշակողն ու արտադրողն էլ չեն տուժի։ Իրենց թվում է՝ Ռուսաստանը միամիտ պետություն է, որին կարող են խաբել, տեսեք՝ ինչ է անում Ադրբեջանի ու ադրբեջանցիների հետ, նրանց վիճակը շատ է վատանալու»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
Կյանքից անժամանակ հեռացել է ՀՖԿՍՊԻ-ի Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի դոցենտ Էվելինա Ղանթարչյանը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականից սկսած՝ 3 անգամ Wizz Air Հունգարիային պատվիրակել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ մարքեթինգային և գովազդային ծառայություններ։
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։
Ինչպիսի՞ն կլինի Հայաստանում խելացի և նորարար գյուղատնտեսությունը մոտ ապագայում։ Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ իրականացվող Sevan AgriTech Summit-ում նորարարությունը հանդիպում է գյուղատնտեսության ներկա փորձին՝ ձևավորելով համատեղ լուծումներ ապագայի համար։ Գյուղոլորտի զարգացմամբ հետաքրքված ստարտափերների հետ այս հարթակում քննարկվել են ոլորտի կարևորագույն մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունից մինչև ֆերմերների երիտասարդացում, և մատնանշվել են լուծման հնարավոր ուղիներ։
Հուլիսի 25-ի երեկոյան մայրաքաղաք Երևանում ամսվա նորման 2 անգամ գերազանցող անձրև է տեղացել: Այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` անդրադառնալով մայրաքաղաքի փողոցներ հեղեղումներին: Նրա խոսքով՝ հուլիս ամսվա նորման 9 մմ է, սակայն 20 րոպեի ընթացքում տեղումները գերազանցել են 18 մմ-ը:
Այո, կա դժգոհություն, որ կարելի էր օրենքով նախատեսված հարկերի 50 տոկոսը վճարել, մնացած մասի 25 տոկոսը տալ տարբեր պաշտոնյաներին, ու մնացածը պահել․․․ ու ծախսել ավտոմեքենաների՝ ճանապարհային փոսերի մեջ ջարդուփշուր եղած մասերը փոխելու, քառակի ավելի թանկ ավիատոմսեր գնելու, մանկապարտեզների բացակայության պատճառով երեխաներին փողոցներում մեծացնելու հետեւանքների ու առողջապահական ծախսերի եւ այլնի վրա։
#ՀԻՄԱ. ՊՈՒՇԿԻՆԻ ԴՊՐՈՑԻ ԾՆՈՂՆԵՐԻ ԱԿՑԻԱՆ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՈՏ. #ՈՒՂԻՂ
Արեյանը նաև տեղեկացրեց, որ ամբողջ քաղաքում գույքագրվել են հեղեղատար համակարգ չունեցող հատվածները: «Դրանք 50 հասցեում են, և այժմ արդեն պատրաստ են նախագծանախահաշվային փաթեթները։ Ծրագրի ամբողջական ծավալը գնահատվում է մոտ 10.1 միլիարդ դրամ, իսկ իրականացվելիք աշխատանքների երկարությունը՝ շուրջ 52 կմ։
Ռուսաստանի ազգային ավիափոխադրող «Աէրոֆլոտը» հայտարարել է, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերում խափանում է առաջացել, ինչը կարող է ժամանակավորապես խաթարել ծառայությունների աշխատանքը, սակայն ընկերությունից չեն հայտնել խափանման ծավալի կամ հնարավոր պատճառների մասին։
Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
7 Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ հուլիսի 28-ին, ժամը 00:20-ին:
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ան որ անհոգութեամբ կը մօտենայ սրբագործեալ հացին եւ գինիին, ոտնակոխ ըրած կ՚ըլլայ Աստուծոյ Որդին, համաձայն Պօղոս առաքեալի խօսքին. «Եթէ Մովսիսական Օրէնքը խախտողը երկու կամ երեք հոգիի վկայութեամբ մահուան կը դատապարտուի առանց գթութեան, որքա՜ն աւելի ծանր պատիժի արժանի պիտի համարէք այն անձը՝ որ ոտնակոխ կ՚ընէ Աստուծոյ Որդին, կ՚արհամարհէ Նոր Ուխտի կնքումին համար թափուած արիւնը, որով Քրիստոս զինք սրբեց, եւ կ՚անարգէ շնորհքները պարգեւող Սուրբ Հոգին» (Եբր․ 10.28-29)։
Դատարանի որոշմամբ հուլիսի 23-ին խուզարկություն է կատարվել 51-ամյա տղամարդու մոր տանը և կից օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են կանեփի 572 բույս և չորացված ցողուններ:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել հետիոտնին, այնուհետև ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են հետիոտնի մահը։
Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «Շիվե» ռեստորանի հարևանությամբ, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Բաբկեն Ա․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Այսօր ամենքս գլխահակ ու մտահոգ, հայաթափված Արցախով, ավերված սրբություններով կանգնած ենք կործանարար ցնցումների ու արհավիրքների առջև: Վտանգաշատ, ավերիչ ու խավարամիտ ուժերը վխտում են մեր շուրջը, որոնք կարծեցյալ լույսի ներքո մեզ գլորում են դեպի մահաբեր խավարը, ապօրինություններ կատարում մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևորականների նկատմամբ, թշնամանք ու ատելություն սերմանում, բռնության կոչեր անում: Այս հարձակումների հորձանուտում են հայտնվել մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ սրբազանները, ազգային մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը և մի շարք նվիրյալ հայորդիներ: