Բաժիններ՝

Երևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակ

Հուլիսի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկն իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ վերելակի հորանն ընկած բանալին վերցնելու ժամանակ տեղի է ունեցել հոսանքի տատանում, ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակ։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031