Բաժիններ՝

Ավելի քան 356 000 ճապոնացի ցունամիի սպառնալիքի պատճառով տարհանման հրահանգ է ստացել

Ճապոնիայի ավելի քան 356 000 մարդ տարհանման հրահանգ է ստացել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը՝ հիմնվելով տեղական վարչակազմերի տվյալների վրա։

Տարհանման հրահանգը տարածվել է երկրի առնվազն վեց պրեֆեկտուրայի վրա։Կամչատկայի ափերին՝ Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժից հետո Ճապոնիայում նախ նախազգուշացում է հայտարարվել, ապա նաև՝ ցունամիի սպառնալիք գրեթե ամբողջ արևելյան խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով։

Շրջանների մեծ մասում սպասվում էր շուրջ երեք մետր բարձրությամբ ցունամի։ Այս ժամի դրությամբ մի շարք վայրերում արդեն գրանցվել է 30-50 սանտիմետր բարձրությամբ ալիքներով ցունամի։

Ճապոնիայի վարչապետի գրասենյակին առընթեր ստեղծվել է ճգնաժամային շտաբ։ Երթևեկությունը դադարեցվել է ավտոմայրուղիների և երկաթուղիների մի շարք տեղամասերում, փակվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սենդայի օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս