Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին թույլ կտա մնալ երկրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երկիր ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին թույլ տալ մնալ ԱՄՆ-ում մինչև մարտական գործողությունների ավարտը:

Այդ մասին նա ասել է՝ ի պատասխան Deutsche Welle-ի թղթակցի համապատասխան հարցին:

«Այո: Կարծում եմ՝ մենք դա կանենք։ Մեզ մոտ շատ մարդիկ են եկել Ուկրաինայից: Եվ մենք աշխատում ենք նրանց հետ», – ասել է Թրամփը։

Deutsche Welle-ն հիշեցնում է, որ ԱՄՆ-ում է գտնվում ավելի քան 180 000 ուկրաինացի, որոնք այնտեղ են նախկին նախագահ Ջո Բայդենի՝ «Միավորվելով հանուն Ուկրաինայի» ծրագրի շրջանակներում, որն ուկրաինացիներին թույլ էր տալիս ապրել և աշխատել ԱՄՆ-ում երկու տարի՝ երկարաձգման հնարավորությամբ։

Թրամփի վարչակազմը, սակայն, կասեցրել էր ծրագիրը՝ տասնյակ հազարավոր ուկրաինացիների թողնելով անորոշության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031