Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում, «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ հրազենի գործադրմամբ խուլիգանության և սպանության մեջ կասկածվողներից 3-ին կալանավորել են և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հայտնում է shamshyan.com-ը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Ucom-ի աջակցությամբ՝ Արևորդի ՀԿ-ն Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղադրել է 15 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Օգոստոսի 23-ից Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին՝ ժ.00.00-ից մինչև 06.00։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.78 դրամ:
Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ապա դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ Արդադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկ։
ՆԳՆ-ից, տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:
Ճշմարտություն փնտրող մարդը Ավետարանում հանդիպում է մի դրվագի, ուր Հիսուս ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ 16.24): Եթե ուշադրություն դարձնենք, Մատթեոսը Ավետարանի այդ հատվածը հղում է անում աշակերտներին, Մարկոսը` ժողովրդին, աշակերտներին (Մարկ. 8.34), իսկ Ղուկասը նշում է, որ այդ պատգամը վերաբերում է ամենքին (Ղուկ. 9.23):
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ երկրի 26.3 միլիոն ընտանիքներից 13.6 միլիոնը դասվում է աղքատ կամ ծայրահեղ աղքատ սոցիալական խավին։ Ընտանիքների 51.8 տոկոսn ապրում է աղքատ պայմաններում։
Որքան էլ մարդկանց թվա, որ իրենց բաժին հասած ցավն անտանելի է, պետք է ծնկները ծալված մնան, Աստծով ամեն ինչ հնարավոր է: Հարազատից բաժանումը չպետք է լինի պատճառ՝ չարանալու: Այդ բաժանումը մեր առջև դնում է պարտավորություն՝ հարատև գործ և աղոթք մեր հարազատի հիշատակի համար: Պետք է ոչ թե սգի մեջ հարատևել, այլ բարի գործով, աղոթքով թեթևացնել բաժանման ցավը:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում օգոստոսի 16-ին 26-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Ժամանել է Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները դուրս են բերել տղամարդու մարմինը և մոտեցրել դիատարին։
Քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 18-ին` ժամը 12.30-ին, Արմավիրի մարզի Չոբանքարայի խճուղու մոտակայքում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն է տեղափոխվել Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրանյութեր ապօրինի իրացնելու մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող 47-ամյա քաղաքացի, խափանման միջոցը՝ կալանք:
Օգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ:
Նշվում է, որ Նիլյուֆեր ջրամբարը լիովին ցամաքել է, իսկ Դողանջը ջրամբարը լցված է ընդամենը 19 տոկոսով։ Քաղաքի համար ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր։
Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Այսօր՝ օգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում:
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է:
Մասնավորապես՝ Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սքեյթ պարկ»-ի տարածքում մի խումբ երիտասարդների միջև տեղի է ունենում վիճաբանություն, որը ուղեկցվում է փոխադարձ հարվածներով։
Քայլում եմ Երևանով ու նայում «աննախսդեպ նորատունկ ծառերին», որ դահիճաբար հնձած թեղիներին փոխարինեցին… Երևանյան արևից այրված, ջրազրկված, խեղճացած դժբախտ և դժգույն բույսեր:
Oգոստոսի 20-25-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։